top of page

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Կոպիտ սենսո-մոտոր աֆազիայի սքրինինգ-հետազոտության մեթոդիկա

Մ. Մ. Շչերբակովա

Մ. Ֆ. Վլադիմիրսկի անվան Մոսկվայի գիտա-հետազոտական կլինիկական ինստիտուտ

 

Գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով  կամ այլ պատճառներով պայմանավորված ( գանգուղեղային տրավմաներ, տրանզիտորային իշեմիկ գրոհ, նեյրոինֆեկցիա) նյարդաբանական բաժանմունք ընդունված  ծանր խոսքային խանգարումներով  հիվանդների մոտ անհրաժեշտ է անցկացնել խոսքային մտածողության ախտորոշում: Խոսքային խանգարումով հիվանդների սքրինինգ-հետազոտությունը առաջարկվող մեթոդիկայով իրականացվել է փորձարարների կողմից՝ բժիշկ-նյարդաբան, լոգոպեդ, կլինիկական հոգեբան: Հետազոտման նպատակն է հիվանդների մոտ բացառել կոպիտ սենսո-մոտոր աֆազիան:

Ավելի մանրամասն դիտենք կոպտ սենսո-մոտոր աֆազիայի կասկածով հիվանդներին  սքրինինգ-հետազոտության  մեթոդիկայով:

 

Կոպիտ սենսոմոտոր աֆազիա (ներառում է 4 հանձնարարություն)

Հրահանգը չի բարձրաձայնվում: Որոշվում է առավել  ծանրության աստիճանը, դրա համար այս փուլում հնչեցվում են միայն  հարցերը:

1. Իրավիճակային զրույց  Առավելագույնը գնահատվում է 3 միավոր: Պատասխանին սպասելու առավելագույն ժամանակը 30 վայրկեան:

Հիվանդի համար բարձրաձայնվում են իրավիճակային հարցերը:   Առաջադրանքն է պատասխանել հարցերին այո կամ ոչ

 

  • Պատասխանեք հարցին՝ ընտրելով պատասխաններից մեկը

Ցավու՞մ է Ձեր գլուխը

Այո, ոչ

  • Պատասխանեք հարցին՝ ընտրելով պատասխաններից մեկը

Դուք այսօր նախաճաշե՞լ եք:

Այո, ոչ

  • Պատասխանեք հարցին՝ ընտրելով պատասխաններից մեկը

Շոգու՞մ եք:

Այո, ոչ

 

Ադեկվատ է համարվում ինչպես դրական, այնպես էլ բացասական պատասխանը: Պատասխանիընտրության համար յուրաքանչյուր հարցին տրվում է 30 վայրկեան: Հարցի փոխումը ( հաջորդ հարցին անցնելը) լինում է պատասխաններից մեկն ընտրելուց հետո, կամ երբ լրանում է ժամանակը:

  •  

 

2. Խոսքի ավտոմատիզացիա  Առավելագույն գնահատականը 2 բալ:  Պատասխանին սպասելու ժամանակը 2 րոպե:  Հիվանդին Հերթականությամբ տրվում է  2 ավտոմատիզացված շարքեր՝ մինչև 10  հաշիվ և շաբաթվա օրերը:  Հետո բարձրաձայնվում է հրահանգը

«Շարունակեք շարքը»

  • Շարունակեք թվերի շարքը: 1-ից 10-ը

1մեկ, 2 երկու, 3 երեք

10 տասը,7 յոթ, 4 չորս, 5 հինգ

9 ինը, 8 ութ, 6 վեց

  • Շարունակեք շաբաթվա օրերը

Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի

Շաբաթ, կիրակի,ուրբաթ, հինգշաբթի

Յուրաքանչյուր հրահանգ ընտրելուց մինչև վերջին բառը (վեցերորդը կամ չորրորդը) պետք է տևի 2 րոպե:

Հրահանգի փոխումը(հաջորդ առաջադրանքին անցնելը) տեղի է ունենում բառը ընտրելուց կամ ժամանակի ավարտից հետո:

Ճիշտ կատարված հրահանգը գնահատվումէ 1 միավոր

 

3. Ավելացում կայուն խոսքային կառույցներին Առավելագույն գնահատականը 3 միավոր:

Պատասխանին սպասելու ժամանակը 30 վայրկյան:

Հիվանդին հերթականությամբ տրվում է 3 կայուն խոսքային կառույց: Խնդիրը կայանում է նրանում, որ հիվանդը պետք էգտնի շուտասելուկը կամ ասացվածքը ավարտելու համար ճիշտ բառ:

  • Ավարտեք արտահայտությունը՝ ընտրելով համապատասխան բառը

«Դանդաղ գնաս շատ (կգնաս)»

 

«Գործը վաղվա մնաց, իմացի'ր, կորավ, (գնաց)»

 

«Ճտերն աշնանն են (հաշվում)»

 

Փակագծերում գրված բառը հիվանդին չեն ասում: Ճիշտ պատասխանն ընտրելու համար տրվում է Ճիշտ պատասխանն ընտրելու համար տրվում է 30 վայրկյան ժամանակ: Հարցը փոխելը (հաջորդ հարցին անցնելը) տեղի է ունենաում համապատասխան բառն ընտրելուց հետո, կամ , եթե լրանում է տրված ժամանակը:

Ցանկացած արտահայտության ճիշտպատասխանը գնահատվում է 1 միավոր:

 

4. Պարզագույն խոսքային հրահանգների հասկացում

Առավելագույնը գնահատվում է 4 միավոր: 

Պատասխանին սպասելու ժամանակը 30 վայրկյան:

Հիվանդին հերթականությամբ ցուցադրվում է նկարներ, որոնցում պատկերված է դեմք և մարդու մարմնի տարբեր մասեր: Առաջադրանքն է ցուցադրել այն նկարը, որտեղ կատարվում է հրահանգի գործողությունը:

 

 

  • Նայեք նկարին և ընտրեք նկարին համապատասխան առաջադրանքը

  • Փակեք աչքերը

  • Բացեք բերանը

  • Ուռացրեք այտերը

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Նայեք նկարին և ընտրեք նկարին համապատասխան առաջադրանքը

Ձեռքերը բարձրացրե'ք վերև

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցը հնչեցնելուց հետո նկարը ցուցադրել 30 վայրկյան անց: Հարցը փոխելը (հաջորդ հարցին անցնելը) տեղի է ունենաում համապատասխան բառն ընտրելուց հետո, կամ , եթե լրանում է տրված ժամանակը:

Յուրաքանչյուր պատասխան գնահատվում է 1 միավոր:

 

 

Գլիատիլինի կիրառման փորձը իշեմիկ ինսուլտի հետևանքով մոտոր աֆազիա ունեցող հիվանդների խոսքի վերականգնման ընթացքում

 

Իգոր Ալեքսանդրի Պոմերանցև-  Տոլյատիի №5 քաղաքային հիվանդանցի № 1 նյարդաբանական բաժանմունքի վարիչ

Իրինա Վալենտինի Շուտենկո-  բժշկ-լոգոպեդ  Տոլյատիի №5 քաղաքային հիվանդանցի №1

 

Գլատիլինը (խոլին, ալֆոսցեատ) կենտրոնական խոլինոմիմետիկ է, որի 45 %-ը   մետաբոլիկ պաշտպանված խոլին է: Ազդեցության մեխանիզմը հիմնված է այն բանի վրա, որ գլատիլինն, ընկնելով օրգանիզմ,  տարրալուծվում է խոլինի և գլիցերոֆոսֆատի: Առաջինը մասնակցում է ացետիլխոլինի սինթեզին, ինչը նյարդային գրգռիչ մեդիատոր է, իսկ գլիցերոֆոսֆատը համարվում է նեյրոնային մեմբրանային ( թաղանթին)  ֆոսֆոլիպիդ փոխադրող:

Այս կերպ գլիատիրինը ուժեղացնում է խոլիներգիկ նեյրոտրանսմիսիան, դրականորեն ազդելով նեյրոնային մեմբրանայի պլաստիկության  և  ռեցեպտորների աշխատանքի վրա:  Այս ամենը, ինպես նաև պրեպարատի համարժեքի բացակայությունը  նրան դարձնում է  անփոխարինելի թերապևտիկ միջոց  ուղեղի արյան շրջանառության  սուր խանգարումների հաղթահարման  համար:

Սիրտ-անոթային  համակարգի հիվանդությունների  և առաջին հերթին ԳԱՇՍԽ (գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ)  աճի հետ կապված 2000թ.-ին  Տոլյատիի №5 քաղաքային հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի հիման վրա ստեղծվեց այլ բաժանմունք՝ № 1՝ ԳԱՇՍԽ-ով հիվանդների համար:

Բաժանմունքում  աշխատում էր լոգոպեդ, ում պարտականությունն էր  ԳԱՇՍԽ-ով խոսքը կորցրած հիվանդների հետ վերականգնողական աշխատանքի փորձի ընդհանրացումը, բուժման ընթացքում տարաբնույթ  մեթոդների կիրառումը նև գլիատիլինի արադյունավետության գնահատումը:

 

Նյութեր ու մեթոդներ

2001-2002թթ-ին բաժանմունքում բուժում է ստացել  ԳԱՇՍԽ-ով  1245 հիվանդ, որոնցից 1032-ը (80.3%) ունեին իշեմիկ ինսուլտ:

ԳԱՇՍԽ ժամանակ խոսքային խանգարումները հիմնականում դիտվում են աֆազիայի(սենսոր, մոտոր, տոտալ) դիզարտրիայի (ցողունային, կեղևային) տեսքով:

Իշեմիկ ինսուլտ ունեցող հիվանդներից 428-ի մոտ  դիտվում է խոսքային խանգարում (41.5%) :

Տարբեր խոսքային խանգարումների հանդիպման հավանականությունների աղյուսակ 

Խոսքային խանգարման ձևը

Հիվանդների թիվը քանակով

Հիոկվանդների թիվը տոկոսային հարաբերությամբ

Մոտոր աֆազիա

178

41,6%

Սենսոր աֆազիա (առանձին)

102

23,4%

Տոտալ աֆազիա

87

20,3%

դիզարտրիա

61

14%

ընդհանուր

428

100%

 

 

Սկզբնական շրջանում 170 հիվանդներ անցան խոսքի վերականգնում. որոնցից 13-ը գտնվում էին ծանր վիճակում, առկա էր ուղեկցող  այլ հիվանություններ:

Մոտոր աֆազիայով բոլոր հիվանդները բաժանվեցն 2 խմբի՝ ըստ սեռի ու տարիքի:

I խմբում (համեմատական խումբ) ներգրավված էին 85 հիվադ, որոնցից  38-ը տղամարդ էին,  47-ը կին:

II խմբում ընդգրկված են գլիատիլին ստացող 80 հիվանդ, որոնցից  որոնցից 39-ը  տղամարդ, 41-ը կին:

Առաջին խմբում ընդգրկված պացիենտները ստանում էին դեղորայքային բուժում՝ ներառյալ մեկսիդոլ ( 4.5մլ ներերակային կաթիլային, որը 2 անգամ), կավինտոն (0.5% 4.0 մլ ) կամ տրենտալ (5.0   2 անգամ օրը՝ ներերակային կաթիլային) պիրացետամ 20% ( 10.0 ներերակային օրը 2 անգամ):

II խմբի պացիենտներն այս ամենի հետ լրացուցիչ ստանում էին գլիատիլին՝ սկսած առաջին օրից ՝4.0 ներերակային կաթիլային՝ 200.0 ֆիզ լուծույթով օրը 2 անգամ՝ 9 օրերի ընթացքում, հետո պատիճներով՝ 1200 մգ օրը 3 անգամ՝ մինչև հիվանդությունից դուրս գրվելը ( միջինը 11 օր) :

Լոգոպեդը պացիենտների հետ աշխատում է  ամեն օր՝ համաձայն մեթոդիկայի:

Պարապմունքները սկսելու  ժամանակը որոշվում է ըստ հիվանդի ընդհանուր ինքնազգացողության:

Պարապմունքները սկսելու ժամանակացույցը  համաձայնեցվում է բուժող բժշկի հետ:

Պարապմունքների ընդհանուր քանակը 11-16 պարապմունք( միջինը 13 պարապմունք  յուրաքանչյուր հիվանդին:

Խոսքի վերականգնումը ներառում է .

  •  Արտաքին (էքսպրեսիվ ) խոսքի թերությունների հաղթահարում՝ վերականգնման վաղ շրջանում: Երկխոսության խթանում և արգելակում:

  • Արտաբերական ապրաքսիայի հաղթահարում, լիտերալ պարաֆրազիաների կանխում(տեսա-լսողական, իմիտացիոն մեթոդով), ինչի հետևանքով նվազում են անհրաժեշտ արտաբերական դիրքերի փնտրտուքը:

  • Բանավոր խոսքում առկա արտասանական խանգարումների հաղթահարում

  • Ագրամատիզմի հաղթահարում

  •  Երկխոսության խթանում և շտկում  խոսքի վերականգնման տարբեր փուլերում

  • Պատմողական խոսքի վերականգնում

  • Էքսպրեսիվ (արտաքին) խոսքում բառերի նշանակության վերականգնում

  • Գրի վերականգնում

  • Ընթերցանության վերականգնում

Խոսքի վերականգնումը ենթադրում է վերականգնման վերոհիշյալ բոլոր դրսևորումները, սակայն հաշվի առնելով պացիենտի կարճ ժամանակահատված հիվանդնոցում մնալը (բուժման կուրսը 18-22 օր), հիվանդները ոչ միշտ են անցնում խոսքի վերականգնման ամբողջ կուրսը( մինչև III մակարդակ են հասնում կլինիկայում), որից հետո ուղեգրվում են  վերականգնողական կուրսի առողջարան կամ ամբուլատոր բուժ հաստատություն՝ ըստ բնակության վայրի:

Հետազոտության արդյունքները

I խմբի մոտ պահպանվում է ավտոմատիզացված բառեր, խոսքի տարրերի  ավտոմատիզացիա, որոնք  դրսևորվում են պահպանված կոպիտ սխալներով, աղավաղումներով, առանձին բառերի արտասանությամբ վերականգնման  առաջին  7-8 օրերի ընթացքում:

Արտասանության մեջ հնարավոր են առանձին արտասանական աղավաղումներ վանկային կամ բառային մակարդակում:  Խոսքի լավացումը

I խմբում 35%-ի մոտ  7-8 պարապմունքների ընթացքում , 10-11 պարապմունքների ընթացքում այն  դառնում է 56.8%, մինչդեռ  II խմբում , ովքեր ստանում էին նաև գլիատիլին, ,7-8  օրերին պարապմունքների, կազմում է 52.7%

10-11,րդ օրերին՝ 68.8%:

Խոսքի հասկացման տարիքային  հնարավորությունները ոչ միայն իրավիճակային են լինում, այլև ոչ իրավիճակային  : I խմբում  8-9- րդ օրերին պարապմունքնեի, դառնում են 40.5%. մոտ, II խմբի մոտ՝ 63.6%-ի մոտ:

Կապակցված խոսքի  հասկացման դժվարությունները նվազում են  I խմբում  45.8%-ը, II  խմում 62.8%-ը:

 Ազատ խոսքում  բառապաշարը ընդլայնվում է բուժման կուրսի 20  օրերի ընթացքում Iխմբում 68.6% -ի , II խմբի 89.5%. ի մոտ:

Երկխոսությունը ի հայտ է գալիս միաբառ պատասխանների դեպքում 2-3 պարապմունքների ընթացքում  23.4%-ի մոտ I խմբի մոտ, 42.3% II խմբի մոտ:

Կուրսի ավարտի պահին (3 շաբաթվա ընթացքում) խոսքային խանգարումը մնում է 39 պացիենտի մոտ (45.9%) I խմբից, իսկ 24- ի մոտ (30%) II խմբից:

Եզրակացություն

  • Խոսքի վերականգնման մեթոդները, որոնք կիրառվում էին տվյալ հետազոտության համար, ունիվերսալ զուգակցում է ցանկացած դեղորայքային բուժման հետ և չունի հակացուցում

  • Մոտոր աֆազիայի բուժմանիրականացումը սկզբնական շրջանում պետք է ներառի  գլիատիլին ցուցված դեղաչափով, որը նպաստում է խոսքային հմտությունների ավելի արագ վերականգնմանը:

Լոգոպեդական պարապմունքների քանակը չպետք է լինեն 10- ից պակաս հիվանդանոցում գտնված ժամանակահատվածում:

Զգալի արդյունքի համար անհրաժեշտ է բուժման սխեման ու պարապմունքները շարունակել 2-3 ամիս, քանի որ խոսքի վերականգնումը  հանդիսանում է հիվանդի սոցիալիզացիայի գլխավոր նախապայմանը:

  • Բուժման արդյունավետության բարձրացման նպատակով պետք է լոգոպեդական պարապմունքները շարունակվեն ամբուլատոր բուժման ընթացքում ևս:

 

-

 

 

 

 

 

bottom of page