top of page

Աֆազիայի դասակագումը

Գլխուղեղի օջախային ախտահարման հետևանքով առաջացած ամենատարածված ծանր խոսքային խանգարումներից է աֆազիան:՝Աֆազիայի ժամանակ առաջանում է խոսքի համակարգային խանգարում, որը ընդգրկում է խոսքի բոլոր բաղադրիչները՝ հնչունային, բառային ու քերականական: աֆազիայի կլինիկական պատկերը միատարր չէ և պայմանավորված  է ախտահարման օջախի տեղակայման հետ:  

Գոյություն ունեն այսպես կոչված  գլխուղեղի խոսքային գոտիներ՝ ներքին ճակատային գալարի հետին մաս,  քունքային գալար, ներքին գագաթային հատված, ինչպես նաև գլխուղեղի դոմինանտ կիսագնդի   գագաթային, քունքային ու ծոծրակային հատվածների հատման գոտին, որը անվանում են  TPO գոտի:

Աֆազիոլոգիայում գոյություն ունեն  աֆազիայի տարաբնույթ դասակարգումներ:

Աֆազիոլոգիայի զարգացման մասին պատկերացումներն  առհասարակ անխզելիորեն կապված են նրա տարբեր ձևերի, նրա դասակարգման հետ, որը ժամանակի ընթացքում զգալի փոփոխությունների է ենթարկվել: Այժմ աֆազիոլոգիայում դասակարգման ամենատարածված տարբերակը Ա. Ռ. Լուրիայի կողմից առաջարկված դասակարգումն է, որում ներդրված է   մեխանիզմների տարանջատման սկզբմունքը, ինչն ընկած է ֆունկցիոնալ համակարգերի խանգարումների հիմքում և ապահովում է խոսքը ու խոսքի խանգարման համախտանիշաային վերլուծությունը (синдромный анализ)

Առանձնացվում են աֆազիայի 7 հիմնական ձևեր

  • Էֆերենտ մոտոր աֆազիա (գլխուղեղի կեղևի հետին ճակատային  հատվածի ախտահարում  44-րդ սեմանտիկական  դաշտ կամ Բրոկայի գոտի)

  • Աֆերենտ մոտոր աֆազիա ( շարժողական վերլուծիչի հետին ետկենտրոնական բաժիններ ախտահարում, ներքին գագաթային բաժիններ)

  • Դինամիկական աֆազիա(գլխուղեղի ձախ կիսագնդի հետին ճակատային հատվածի ախտահարում)

  • Ակուստիկո-գնոստիկական (սենսւրային) աֆազիա ( Վերին քունքային մասի՝ Վերնիկեի գոտու ախտահարում)

  • Ակուստիկո-մնեստիկական(հետին քունքային մասի  միջին ու  հետին հատվածների ախտահարում)

  • Սեմանտիկական աֆազիա( Գլխուղեղի ձախ կիսագնդի գագաթածոծրակային հատվածի ախտահարում)

 

Աֆերենտ մոտոր աֆազիա արժողական վերլուծիչի հետին ետկենտրոնական բաժիններ ախտահարում, ներքին գագաթային բաժիններ)

 Աֆազիայի այս ձևի ժամանակ հիմնական ախտանիշն է համարվում կամածին օրալ շարժումների կինեսթետիկ աֆերենտացիայի խանգարումը: Հիվանդը կորցնում է լեզվի  շուրթերի արտասանական օրգանների կամածին շարժումներ կատարելու հնարարությունը:

Ոչ կամածին շարժումներն այս հիվանդների կողմից կարող են հեշտությամբ իրականացվել, քանի որ նրանք չունեն պարեզներ, որոնք սահմանափակում են վերը նշված շարժումները:

Սա անվանում են օրալ ապրակսի, ինչն էլ ընկած է արտասանական ապրակսիայի հիմքում, իսկ  վերջինս անխզելորեն  կապված է հնչարտաբերության հետ:

Այն դրսևորվում է արտասանական դիրքերը պահելու դժվարություններով, այլ կերպ ասած արտիկուլեմայով:

Հիվանդի բանավոր խոսքում կախված ապրակսիայի աստիճանից դրսևորվում են 

  1. Արտաբերական դիրքերի բացակայություն

  2. Համապատասխան դիրքի աղավաղում

  3. Արտաբերական փնտրտուք:

2-րդային համակարգային ձևով տուժել են խոսքի այլ կողմերը ևս:

Էֆերենտ-մոտոր աֆազիա (գլխուղեղի կեղևի հետին ճակատային  հատվածի ախտահարում  44-րդ սեմանտիկական  դաշտ կամ Բրոկայի գոտի)

Նորմայում այս կենտրոն ապահովում է արտասանական մի դիրքից մյուսին սահուն անցնելու կարողությունը, ինչն անհրաժեշտ է սահուն ու հոդաբաշխ խոսքի համար «կինեսթետիկ  շարժողական երաժշտության համար» (ըստ Ա. Ռ. Լուրիայի տերմնինաբանության):

Պրեմոտոր գոտու օջախային ախտահարման ժամանակ առաջ է գալիս արտասանական պրոցեսի պաթոլոգիկ իներտություն, դրսևորվում են պերսևերացիաներ, որոնք խանգարում են արտաբերական մի դիրքից մյուսին անցնելուն:

Արդյունքում հիվանդի խոսքը դառնում է աղճատված ՝ ուղեկցված առանյին խոսքային ֆրագմենտներով:

Արտասանական այս դժվարությունները առաջ են բերում խոսքի մյուս ֆունկցիաների համակարգային խանգարում՝ գրի, ընթերցանության, մասնակիորեն նաև խոսքի հասկացումը:  Այսպիսով ի տարբերություն աֆերենտ մոտոր աֆազիայի, որտեղ արտասանական ապրակսիան առանձին արտասանական դիրքերին էր վերաբերում, էֆերենտ մոտոր աֆազիայի դեպքում այն վերաբերում է արտասանական դիրքերի շարքերին: Հիվանդները հարաբերականորեն ավելի հեշտ են արտասանում հնչյունները, սակայն զգալի դժվարություններ են ունենում բառեր ու արտահայտություններ արտասնանելիս:

 

Դինամիկական աֆազիա (գլխուղեղի ձախ կիսագնդի հետին ճակատային հատվածի ախտահարում)

Խոսքային խանգարումն այս դեպքում հիմնականում դրսևորվում է ոչ սպոնտան և ոչ ադեկվատ խոսքի առկայությամբ: Ներկայումս առանձնացնում են  դինամիկական աֆազիայի 2 ձև (Տ. Վ. Ախուտինա)

 

  I  ձևին բնորոշ է հիմնականում խոսքային գործընթացի ծրագրավորման խանգարումը, որի հետևանքով հիվանդները ավելի շատ օգտվում են խոսքի պատրաստի շտամպերից, որոնք չեն պահանջում  հատուկ « գործնական ծրագրավորում»:

Խոսքն առանձնանում է աղքատիկությամբ, երկխոսությունը միավանկ պատասխաններ են միայն:

  II  տիպի ժամանակ գերակշռում են քերականական  կառույցների խանգարումները: Այս խմբի մեջ  ընդգրկված հիվանդների խոսքում առկա է արտահայտված էքսպրեսիվ ագրամատիզմ, որի ժամանակ չկա «համայայնություն»:  Այս տիպին բնորոշ է «հեռագրային ոճը»

Արտասանական դժվարություններն այս ձևի ժամանակ զգալի չեն:

 

Ակուստիկո-գնոստիկական (սենսորային) աֆազիա  ( Վերին քունքային մասի՝ Վերնիկեի գոտու ախտահարում)

Որպես առաջնային դեֆեկտ դիտվում է խոսքալսողական ագնոզիան, որն ընկած է հնչույթային լսողության խանգարման հիմքում: Հիվանդները, ովքեր ունեն աֆազիայի այս ձևը, կորցնում են հնչույթները տարբերակելու կարողությունը:

Հնչույթային լսողության խանգարումն էլ իր հերթին բերում է իմպրեսիվ (ներքին) խոսքի կոպիտ խանգարման (խանգարվում է խոսքի հասկացումը): Աֆազիայի այս ձիի ախտանիշներից է նաև «Բառի իմաստից հեռանալու» ֆենոմենը:Հիվանդի իմպրեսիվ խոսքի հնչունային լաբիլությունը առաջ է բերում լոգորեա (շարախպոսություն), անորոշ հնչունների «հետապնդումը» բերում է մի բառի փոխարինման մյուսով,  խոսքը հարուստ է լիտերալ ու վերբալ պարաֆազիաներով:

 

 

 

 

 

 

bottom of page