top of page

Աֆազիա  եզրույթն առաջացել է հունարեն  ἀ- ժխտական մասնիկից և  φάσις- դրսևորում, արտասանություն բառերից:

Աֆազիան արդեն ձևավորվա խոսքի համակարգային խանգարում է, որն առաջանում է գլխուղեղի կեղևի ( և մոտակա ենթակեղևային մասերի)  խոսքային կենտրոնների օրգանական ախտահարման հետևանքով:

Աֆազիան ու  խոսքի վերականգնումը  գտնվում են տարբեր ոլորտի հետազոտողների ուշադրության կենտրոնում (հոգեբանների, նեյրոհոգեբանների, նյարդաբանների, լեզվանանների և այլն): Հայտնի աֆազիոլոգ  Լ. Ս. Ցվետկովան այդ հանգամանք  հիմնավորում է հետևյալ կերպ. «  Մի կողմից նրա ուսումնասիրության  նշանակությունը կարևորվում է  ուղեղի աշխատանքի օրինաչափությունների, ուղեղի ու խոսքի միջև կապի, նրա հոգեֆիզիոլոգիական հիմքերի  խոսքի և աֆազիայի փոխազդեցության, աֆազիայի ու մյուս հոգեկան պրոցեսների մասին պատկերացումների խորացման  համար, մյուս կողմից այս խնդրի նկատմամբ հետաքրքրություների խորացումը պայմանավորված է այս հիվանդների  աշխատունակության վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությամբ»:

Չնայած այն բանի, որ աֆազիան ու  նրա հետևանքով առաջացա խոսքի և մյուս բարձրագույն հոգեկան ֆունկցիաների (ԲՀՖ)  վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները հարյուրամյա պատմություն ունեն, այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել միայն 50 -60-ական թվականներից հետո:

Այս ոլորտում ավելի քան մեծ ներդրում ունեն հոգեբանները, նյարդաբանները,  լոգոպեդները, ֆիզիոլոգները:

Այժմ այդ թիմը կայուն ու ծանրակշիռ  կերպով համալրել են նաև աֆազիոլոգները:

Աֆազիայի մասին համակարգված ուսումնասիրություններ սկսել են կատարել     20-րդ դարի երկրորդ կեսից հետո և հենց դա էլ կարելի է համարել աֆազիայի մասին գիտության ստեղծման ժամանակաշրջան: Այդ ժամանակաշրջանում   նյարդաբաններ Բրոկան ու Վերնիկեն  տարանջատեցին աֆազիայի 2 ձև՝ սենսոր և մոտոր:

Վերջին տասնամյակների ընթացքում  ի հայտ եկան  աֆազիայի զանազան ձևերի նկարագրություններ, որոնց հիմքում դասական նյարդաբանների կողմից առաջ քաշված սենսոր ու մոտոր դրսևորումները չէին միայն, այլ ավելի բարդ պրոցեսների խանգարումներ:

Աֆազիայի մասին առավել կայուն նկարագրություն ու դասակարգում է տվել Ա. Ռ. Լուրիան

bottom of page