top of page

ԱՖԱԶԻՈԼՈԳԻԱ

Աֆազիայի ուսումնասիրության պատմությունը

 

Աֆազիայի ուսումնասիրությունը համարվում է նյարդաբանության ու հոգեբանության հնագույն խնդիրներից մեկը, որն ուսումնասիրվում է ավելի քան երկու դար և իր հրապարակայինացումն է գտել հարյուրավոր հոդվածներում ուսումնական ձեռնարկներում:
Այս խնդրի վերաբերյալ մշտապես նկատվող հետաքրքրությունը պատահական չէ,քանի որ այսպիսի բարդ դրսևորման ուսումնասիրությունը ճանապարհ է բացում մի շարք հիմնարար մեթոդաբանական տեսական հարցերի համար հոգեբանության, նյարդահոգեբանության, նյարդաբանության, արատաբանության, լեզվաբանության, հոգելեզվաբանության և այլ ոլորտներում: Աֆազիայի ուսումնասիրության նկատմամբ հետաքրքրությունը կապված է նաև գործնական պահանջարկի հետ ախտորոշման ու վերականգնողական: Աֆազիայի կլինիկան նրա, նրա ախտորոշման ու հաղթահարման գիտականորեն արդյունավետ հիմնավորված մոտեցման համար ավելի ճշգրիտ պատկերացումների կարիք ունի: 
Աֆազիայի ուսումնասիրույճունները կապված են աշխարհահռչակ շատ գիտնականների անվան հետ,որոնց անունները չեն մտնում այդ խնդրով զբաղվող մարդկանց ուսումնական ձեռնարկներում: Այսպես, Գալլյա, Դասկով բժիշկների,ֆիզիոլոգ Ֆլուրենսայի և այլոց աշխատությունները: 
Հատուկ տեղ են զբաղեցնում 19-րդ դարի վերջի հայտնի նյարդաբաններ Պ. Բրոկայի, Կ. Վերնիկեի, Ջ. Ջեկսոնի, Կ. Կլայստայի, Լ. Լիխտհեյմի, Պ. Մարիի, Ա. Պիկայի և այլոց աշխատությունները: 20-րդ դարի ակզբին և մեջտեղում շատ հայտն դարձան նաև ռուս նյարդաբանների անունները, որոնք են Մ. Ի. Աստվածատուրովի, Բ. Մ. Բեխտերովի , Վ. Վ. Բոլոտովի, Ա. Յ. Կոժևնիկովի աշխատությունները: Ա,ս խնդրին անդրադարձել են նաև հայտնի հոգեբաններ Է. Ս. Բեյնը, Լ. Ս. Վիգոտսկին, Վ. Մ. Կոգանը, Մ. Ս. Լեբեդինսկին Ա. Ն. Լեոնտևը, Ա. Ռ Լուրիան, Ս. Լ. Ռուբինշտեյնը, կլինիցիստներ Ֆ. Վ. Բասսինը, Մ. Բ. Կրոլը, Վ. Կ Օրֆինսկայան ', Լ Ստոլյա«ովան, Ն. Ն. Տրաուգոտը և այլոք:
Աֆազիայի խնդրով զբաղվել են շատ հայտնի բժիշկներ՝ սկզբում վիրաբույժներ, անատոմներ, հետո արդեն նյարդաբաններ, հոգեբույժներ, իսկ արդեն 20-րդ դարում աֆազիան դարձավ ոչ միայն նյարդաբանների ու հոգեբույժների, ֆիզիոլոգների այլև հոգեբանների, արատաբանների, լոգոպեդների, նյարդահոգեբանների ուսունմասիրության առարկան: 
Արդեն կա գիտական առարկաների մի ցանկ, որոնց ուշադրության կենտրոնում է ներկայումս գտնվում աֆազիան, որոնք խոսում են այդ գոյացության բարդության ու ոչ միատարրության մասին, ինչն էլ երկարատև քննարկումներից հետո ստացել է «աֆեմիայի» փոխարեն «աֆազիա» անվանումը: Մարդու գլխուղեղի հոգեկան պրոցեսների տեղակայման գլխուղեղի կեղևի առանձին հատվածների ու ամբողջ ուղեղի ֆունկգիոնալ դերի մասին ուսմունքն ու խոսքի լոկալիզացիայի ու աֆազիայի մասին ուսմունքները արտահայտում են ծայրահեղ տարբեր տեսակետներ: Նրանցից մեկը կապված է հայտնի ավստիացի բժիշկ անատոմ ու ֆիզիոլոգ Ֆրանց Յոսիֆ Գալլիայի անվան հետ: Նրան է պատկանում ուղեղը մասերի տարանջատելու ու տարբեր հոգեկան պրոցեսներում նրանց կապի մասին գաղափարն ու խոսքի առաջնային փորոքոի լոկալիզացիայի մասին գաղափարը: Դա արդեն աֆազիայի ու ուղեղում նրա տեղակայման մոտեցման մասին ուսմունքի առաջին փուլն է:

 

Ֆ. Ի. Գալլը խոսքը լոկալիզացրել է գլխուղեղի կեղևի ճակատային մասում: Նա հոգեկան հնարավորությունների նեղ լոկալիզացման կոնցեպցիայի հեղինակն է, համաձայն ո«ի յուրաքանչյուր հոգեկան ֆունկցիա խիստ կապված է ուղեղի խիստ որոշակի խումբ բջիջների հետ:
Երկրորդ ծայրահեղ տեսանկյունը պատկանում է ֆրանսիացի ֆիզիոլոգ Ֆլուրանսին: ). Նա իր փորձերի հիման վրա եկավ այն եզրահանգման, որ անհնար է առանձնացնել ուղեղի կեղևի ֆունկցիան ըստ մասերի: Այս ուսմունք գոյատևեց ավելի քան 90 տարի: Հակադրվեցին միայն կլինիցիստները, որոնք երկար տարիներ ուղղորդում էին ֆիզիոլոգներին ընդունել հոգեկան ֆունկցիաներում ուղեղի առանձին մասերի որոշակի դերը: Այսպես Բույնոն արդեն 1825թ.՝ հիմնվելով խոսքը կորցրած մարդկանց ուղեղի հետազոտությունների վրա, գրել է՝ շարժումների ուղեղային կարգավորուները, որոնք անհրաժեշտ են խոսքի համար, իրականացնում է ճակատատային բույթը: Հետո 1836 թ. Բժիշկ Մ. Դակսը խոսքի խանգարման սիմպտոմների կլինիկո-անատոմիական համեմատության հիման վրա առաջինը հայտնաբերեց, որ գլխուծեծի կիսագնդերը էկվիպոտենցիալ չեն գոնե խոսքի հանդեպ:Սակայն այդ բացահայտումը մառագվեց և միայն 30 տարի անց Պ. Բրոկան արտահայտեց այդ միտքը : Իսկ արդեն ավելի ուշ այդ դոկտրինան խոսքի ձախ կիսագնդին պատկանելու մասին ընդունեց 19-րդ դարի հայտնի նյարդաբաններից մեկը՝ Ջ. Ջեկսոնը: 
Աֆազիայի ուսմունքի զարգացման ու առաջին հերթին գլխուղեղի կեղևում հոգեկան ֆունկցիայի լոկալիզացման խնդրին առնջվող 2-րդ փուլը սկսվել է 60-ական թթ.-ից և շարունակվել մինջև 20-րդ դարի սկիզբ: 1910թ.-ից սկսվում է աֆազիայի հետազոտման 3-րդ փուլը: Աճն սկսում է անգլիացի քիտնական Ջ. Ջեկսոնի ուսումնասիրություններից: Նրան է պատկանում փայլուն միտքն այն մասին, որ ուղեղի ախտահարման հատվածը չի համապատասխանում հոգեկան ֆունկցիաների լոկալիզացիոն հատվածին: Նա առաջինը ցույց տվեց նաև այն,որ խոսքը չի կարող լոկալիզացվել ուղեղի ինչ-որ օրգանական հատվածում և հանդես եկավ գլխուղեղի կեղևում որևէ «կենտրոնի» գոյությունը հերքելով:
Ջեկսոնից հետո աֆազիան ավելի խորը ուսումնասիրեց հայտնի գիտնական Գ. Հեդը: Նա աֆազիան չէր դիտում որպես խիստ լոկալիզացիոն խոսքային խանգարում, այլ աֆազիան համարում էր միայն ձախ կիսագնդի ախտահարման արդյունք: .Հեդն առաջինն էր, որ աֆազիային մոտեցավ լեզվաբանական կողմից և այն դիտեց որպես լեզվական խանգարում:
. Այս շրջանում արդեն ձևավորվում են գիտական դպրոցները, որոնք ուսումնասիրում են աֆազիան:

 

bottom of page