top of page

Լոգոպեդների Հայկական Ասոցիացիա կազմակերպությանն անդամակցելու քաղաքականություն

    Ասոցիացիայի անդամ կարող են դառնալ

ասոցիացիայի կանոնադրական պահանջներին համապատասխանող  անձիք 

    Ասոցիացիան սահմանել է անդամության կատեգորիաներ

  •     Ասոցիացիայի լիարժեք անդամներ 

  •     Ասոցիացիայի դիտորդ անդամներ

  ​

   

Ասոցիացիան սահմանել է նաև անդամավճար՝ տարեկան 10000 դրամ՝ ասոցիացիայի  անդամների համար։

Ասոցիացիայի լիարժեք և դիտորդ անդամների համար գործում է անդամակցության  ակտիվության խրախուսական համակարգ՝  սահմանելով Ոսկե  Արծաթե  Բրոնզե անդամության ենթախմբեր

Մանրամասները  ստորև

Անդամակցության տիպեր

01

Ստանդարտ

Ասոցիացիայի ստանդարտ անդամ կարող են դառնալ լոգոպեդները/ որպես ասոցիացիայի լիիրավ անդամ՝ ձայնի իրավունքով / և հարակից ոլորտի մասնագետները / որպես դիտորդ անդամ՝ առանց ձայնի իրավունքի /  ։

Ասոցիացիայի ստանդարտ անդամները ասոցիացիայի կողմից կազմակերպած միջոցառումներին կարող են մասնակցել 15% զեղջով։

Ստանդարտ անդամակցության դեպքում տարեկան անդամավճարը կազմում է 10000 դրամ, որը կարող են վճարել  2 կիսամյակով։

02

Բրոնզե անդամ

Անդամության ակտիվության այս կատեգորիան կարող են ստանալ ասոցիացիայի լիիրավ և ոչ լիիրավ անդամները։

Այն ենթադրում է մի շարք արտոնություններ ասոցիացիայի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելիս։

Ասոցիացիայի բրոնզե անդամը ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ ասոցիացիայի մյուս անդամները, սակայն  ասոցիացիայի կամ իր  գործըկերների կողմից կազմակերպված դասընթացներին,  միջոցառումներին, գիտաժողովներին կարող են մասնակցել ֆինանսական որոշակի արտոնությամբ։

Բրոնզե անդամը  իրավունք ունի

  • Տարեկան 1 անգամ  մասնակցել ասոցիացիայի կողմից կազմակերպած միջոցառման 50% զեղչով։

  • Ասոցիացիայի բոլոր միջոցառումներին ունի 25% զեղչով մասնակցելու իրավունք

  • Մասնակցել գործընկերների կողմից կազմակերպած տեղական միջոցառումներին՝ 10% զեղչով,եթե այն չի գերազանցում 30000 ՀՀ դրամը,  միջազգային միջոցառումներն՝ 5% զեղչով, եթե միջոցառման մասնակցության վճարը չի գերազանցում 200€ ։

  • Գործընկերների կողմից համատեղ կազմակերպվող միջոցառումներին մասնակցել 20%  զեղչով։

  • Սոցիալական հարթակում "Ասոցիացիայի անդամների գործունեությունը"  խորագրի ներքո կարող է ունենալ  1 հրապարակում՝ հարցազրույց, տեսանյութ կամ ռեպորտաժ։

Ասոցիացիայի Բրոնզե անդամ  դառնալու համար անհրաժեշտ է վճարել

  •  20000 դրամ անդամավճար՝ լիիրավ անդամների համար

  •  13000 դրամ անդամավճար՝ ոչ լիիրավ անդամների համար:

03

Արծաթե անդամ

Անդամության ակտիվության այս կատեգորիան կարող են ստանալ ասոցիացիայի լիիրավ և ոչ լիիրավ անդամները։

Այն ենթադրում է մի շարք արտոնություններ ասոցիացիայի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելիս։

Ասոցիացիայի արծաթե անդամը ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ ասոցիացիայի մյուս անդամները, սակայն  ասոցիացիայի կամ իր  գործըկերների կողմից կազմակերպված դասընթացներին,  միջոցառումներին, գիտաժողովներին կարող են մասնակցել ֆինանսական որոշակի արտոնությամբ։

Արծաթե անդամը  իրավունք ունի

  • Տարեկան 1 անգամ մասնակցել ասոցիացիայի կողմից կազմակերպած միջոցառմանը 70% զեղչով

  • Ասոցիացիայի բոլոր միջոցառումներին ունի 30% զեղչով մասնակցելու իրավունք

  • Մասնակցել գործընկերների կողմից կազմակերպած տեղական միջոցառումներին՝ 15% զեղչով,եթե այն չի գերազանցում 30000 ՀՀ դրամը,  միջազգային միջոցառումներն՝ 5% զեղչով, եթե միջոցառման մասնակցության վճարը չի գերազանցում 300€ ։

  • Գործընկերների կողմից համատեղ կազմակերպվող միջոցառումներին մասնակցել 25%  զեղչով։

  • Կայքում հրապարակել իր մասնագիտական գործունեության մասին պատմող  պատրաստի  1 տեսանյութ՝ մինչև 10 րոպե տևողությամբ

  • Սոցիալական հարթակում "Ասոցիացիայի անդամների գործունեությունը"  խորագրի ներքո կարող է ունենալ  2  հրապարակում՝ հարցազրույց, տեսանյութ կամ ռեպորտաժ։

Ասոցիացիայի Արծաթե անդամ  դառնալու համար անհրաժեշտ է վճարել տարեկան

  •  30000 դրամ անդամավճար՝ լիիրավ անդամների համար

  •  23000 դրամ անդամավճար՝ ոչ լիիրավ անդամների համար:

04

Ոսկե անդամ

Անդամության ակտիվության այս կատեգորիան կարող են ստանալ ասոցիացիայի լիիրավ և ոչ լիիրավ անդամները։

Այն ենթադրում է մի շարք արտոնություններ ասոցիացիայի միջոցառումներին ակտիվորեն մասնակցելիս։

Ասոցիացիայի ոսկե անդամը ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որ ասոցիացիայի մյուս անդամները, սակայն  ասոցիացիայի կամ իր  գործըկերների կողմից կազմակերպված դասընթացներին,  միջոցառումներին, գիտաժողովներին կարող են մասնակցել ֆինանսական որոշակի արտոնությամբ։

Ոսկե անդամը  իրավունք ունի

  • Տարեկան 1 անգամ անվճար մասնակցել ասոցիացիայի կողմից կազմակերպած միջոցառման

  • Ասոցիացիայի բոլոր միջոցառումներին ունի 50% զեղչով մասնակցելու իրավունք

  • Մասնակցել գործընկերների կողմից կազմակերպած տեղական միջոցառումներին՝ 15% զեղչով,եթե այն չի գերազանցում 50000 ՀՀ դրամը,  միջազգային միջոցառումներն՝ 5% զեղչով, եթե միջոցառման մասնակցության վճարը չի գերազանցում 500€ ։

  • Գործընկերների կողմից համատեղ կազմակերպվող միջոցառումներին մասնակցել 30%  զեղչով։

  • Կայքում հրապարակել իր մասնագիտական գործունեության մասին պատմող  պատրաստի  2 տեսանյութ՝ մինչև 10 րոպե տևողությամբ

  • Սոցիալական հարթակում "Ասոցիացիայի անդամների գործունեությունը"  խորագրի ներքո կարող է ունենալ  3 հրապարակում՝ հարցազրույց, տեսանյութ կամ ռեպորտաժ։

Ասոցիացիայի Ոսկե անդամ  դառնալու համար անհրաժեշտ է վճարել տարեկան

  •  40000 դրամ անդամավճար՝ լիիրավ անդամների համար

  •  33000 դրամ անդամավճար՝ ոչ լիիրավ անդամների համար:

Լոգոպեդների հայկական ասոցիացիայի անդամ կարող են դառնալ լոգոպեդները և հարակից ոլորտների մասնագետները՝ հատուկ մանկավարժները,  հոգեբանները, էրգոթերապիստները, սոցիալական աշխատողները, բժիշկները, ֆիզիոթերապիստները, լեզվաբանները և այլն։

Ասոցիացիան, համաձայն իր անդամության քաղաքականությունից բխող փաստաթղթի,  սահմանել է անդամության հետևյալ տիպերը․

  • Լիիրավ անդամ

  • Դիտորդ անդամ

Ասոցիացիայի լիիրավ անդամներ`

  • Համարվում են միայն լոգոպեդները,

  • Ընտրում են ասոցիացիայի մասնագիտական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդը)։

  • Քվեարկությամբ հաստատում են  ասոցիացիայի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները։

  • Ասոցիացիայի լիիրավ անդամը կարող է  խորհրդին ներկայացնել առաջարկներ

  • Ներգրավված լինել աշխատանքային սեկցիաների աշխատանքներում,

  • Արտահայտել դիրքորոշում խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ։

Ասոցիացիայի ոչ լիիրավ անդամներ

 լոգոպեդիային հարակից ոլորտների ներկայացուցիչներն են՝ բժիշկներ, հոգեբաններ, ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, հատուկ մանկավարժներսոցիալական աշխատողներ, լեզվաբաններ և այլն

Ասոցիացիայի ոչ լիիրավ անդամները

  • Մասնակցում  են ընդհանուր ժողովին

  • Ներգրավված են աշխատանքային սեկցիայի աշխատանքներում

  • Կարող են արտահայտել դիրքորոշում, կարծիք՝ խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ, որոնք խիստ մասնագիտական չեն, այլ միջմասնագիտական տիրույթում են

  • Կարող են հանդես գալ միջմասնագիտական համագործակցությանը վերաբերող առաջարկներով։

Ասոցիացիայի լիիրավ անդամները պարտավոր են վճարել տարեկան սահմանված անդամավճարը, որը կազմում է 7000 դրամ

Համաձայն կանոնադրական իրավունքի՝ ասոցիացիայի անդամները կարող են դիմել և ստանալ ասոցիացիայի ֆինանսական և այլ փաստաթղթերի քաղվածքները։

Լոգոպեդների հայկական ասոցիացիայի բոլոր անդամները իրավունք ունեն ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին մասնակցել 10% զեղչով։ 

bottom of page