top of page

Ասոցիացիայի գործելակարգեր և աշխատանքային խմբեր

Ընդհանուր ժողով՝ հրավիրվում է տարին 1 անգամ ՝ առցանց կամ առերես։ Ամփոփվում է տարվա ընթացքում կատարած աշխատանքը, ներկայացվում է խորհրդի կողմից նախապես հաստատված  հաջորդ տարվա անելիքների պլանը։

Ասոցիացիայի լիիրավ անդամներ`

  • Համարվում են միայն լոգոպեդները,

  • Ընտրում են ասոցիացիայի Մասնագիտական խորհուրդը /այսուհետ խորհուրդ։

  • Քվեարկությամբ հաստատում են  ասոցիացիայի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները։

  • Ասոցիացիայի լիիրավ անդամը կարող է  խորհրդին ներկայացնել առաջարկներ

  • Ներգրավված լինել աշխատանքային սեկցիաների աշխատանքներում,

  • Արտահայտել դիրքորոշում խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ։

Ասոցիացիայի ոչ լիիրավ անդամներ

 լոգոպեդիային հարակից ոլորտների ներկայացուցիչներն են՝ բժիշկներ, հոգեբաններ, ֆիզիոթերապիստներ, էրգոթերապիստներ, հատուկ մանկավարժներսոցիալական աշխատողներ, լեզվաբաններ և այլն

Ասոցիացիայի ոչ լիիրավ անդամները

  • Մասնակցում  են ընդհանուր ժողովին

  • Ներգրավված են աշխատանքային սեկցիայի աշխատանքներում

  • Կարող են արտահայտել դիրքորոշում, կարծիք՝ խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ, որոնք խիստ մասնագիտական չեն, այլ միջմասնագիտական տիրույթում են

  • Կարող են հանդես գալ միջմասնագիտական համագործակցությանը վերաբերող առաջարկներով։

 

Մասնագիտական խորհուրդ (այսուհետ խորհուրդ )՝ բաղկացած 15 լոգոպեդներից ՝ կրթական, առողջապահական և սոցիալական ծառայությունների ոլորտներում աշխատող և 1 ոչ լոգոպեդից, ով մասնագիտական քննարկումների ժամանակ     քվեարկություններին չի մասնակցում։

  • Մասնագիտական խորհրդի կազմը, ներառյալ 1 ոչ լոգոպեդը, ընտրվում են   Ասոցիացիայի լիիրավ անդամների կողմից

  • Մասնագիտական խորհուրդը ընտրում է խորհրդի նախագահին, ադմինիստրատիվ հարցերով պատասխանատուին

  • Մասնագիտական խորհուրդը քննարկում է ասոցիացիայի անդամների կողմից ստացած առաջարկները, հաստատում կամ մասնագիտական հանրային քննարկման է ներկայացնում դրանք։

  • Հաստատում  է ասոցիացիայի տարեկան աշխատանքային պլանը, որը  ստեղծվում է ասոցիացիայի լիիրավ անդամների հետ համատեղ քննարկումների արդյունքում։

  • Գնահատում է  և մոնիտորինգի է ենթարկում աշխատանքային խմբերի աշխատանքները

  • Հաստատում կամ մերժում է գիտական խորհրդի առաջարկները և որոշումները

  • Մշակում  է ասոցիացիայի գործունեության կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը, որոնք բխում են ասոցիացիայի կանոնադրական նպատակից։

Աշխատանքային սեկցիաներ Ասոցիացիան ունի թվով  11 աշխատանքային սեկցիաներ, որոնցում կարող են ներգրավված լինել ինչպես լիիրավ անդամները, այնպես էլ ոչ լիիրավ անդամները։

Անդամների ընտրությունը կատարվում է  խորհրդի կողմից համապատասխան չափորոշիչների։

Աշխատանքային սեկցիաները կամ խմբերը ապահովում են

  • Ասոցիացիայի  տարեկան աշխատանքային պլանով և ռազմավարությամբ հաստատված գործառույթների իրականացումը

  • Հաշվետվությունների ներկայացումը ասոցիացիայի խորհրդին

 

Գիտական խորհուրդ

Բաղկացած է  20 անդամից՝ 14 լոգոպեդ, 6 այլ մասնագետներ։

Գիտական խորհրդի անդամները պետք է ունենան PHD

Գիտական խորհրդի նպատակն է ապահովել   միջդիսցիպլինար  հարցերի քննարկումը գիտական մակարդակում, գիտաժողովների  և այլ գիտա- կրթական միջոցառումների ծրագրերի հաստատումը։

chart 2.png
chart.png
bottom of page