Լոգոպեդների հայկական ասոցիացիա

հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2018թ․ ապրիլի 25-ին

Կազմակերպության անդամների թիվը գերազանցում է 300-ը, որոնց մեծ մասը լոգոպեդներ են։
Ասոցիացիայի անդամ կարող են դառնալ լոգոպեդները և հարակից ոլորտների այլ մասնագետներ՝ հատուկ մանկավարժ, հատուկ և ընդհանուր հոգեբան, ուսուցիչ, բժիշկ, ինչպես նաև լոգոպեդական աջակցությամ կարիք ունեցող անձանց  հարազատները

Ասոցիացիայի անդամ դառնալու և անդամությունից դուրս գալու կարգը համաձայն կանոնադրության

  1. Ասոցիացիայի անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ընդունում է Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:

  2. Ասոցիացիայի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Կազմակերպության գործադիր մարմնին՝ Նախագահին:

  3. Ասոցիացիայի անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահը  սույն Կանոնադրության հիման վրա:

  4. Ասոցիացիայի անդամը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալու  ասոցիացիայից: Ասոցիացիայի անդամությունից հեռացումը կատարվում է Նախագահի որոշմամբ:

  5. Ասոցիացիան կարող է սահմանել անդամավճար։

 Ասոցիացիայի անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

  1. Ասոցիացիայի անդամն իրավունք ունի՝

  1. ընտրել և ընտրվել ասոցիացիայի կառավարման մարմիններում,

  2. ներկա գտնվել Ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով,

  3. ցանկացած դեպքում անվճար օգտվել Ասոցիացիայի ծառայություններից,

  4. ծանոթանալու Ասոցիացիայի մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները,

  5. վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու Ասոցիացիայի մարմինների որոշումները: Ասոցիացիայի անդամի կողմից գործադիր մարմնի որոշումների բողոքարկումն իրականացվում է Ժողովին համապատասխան դիմում ներկայացնելու եղանակով: Դիմումը քննարկում է Ժողովը: Դիմումի քննարկումը կարող է կատարվել նաև հեռակա կարգով,

  6. Ասոցիացիայից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Ասոցիացիայի կանոնադրության փոփոխությունների, Ասոցիացիայի ն մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալ նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին 1 տարվան,

  7. իրականացնել օրենքով սահմանված այլ իրավունքներ

      Ասոցիացիայի անդամը պարտավոր է՝

  1. ​կատարել Ասոցիացիայի կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,

  2. բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները:

  3. Ասոցիացիայի կանոնադրությունը խախտելու կամ Ասոցիացիայի կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու դեպքում  Ասոցիացիայի անդամի նկատմամբ Ասոցիացիայի նախագահի կողմից կարող են կիրառվել կարգապահական տույժի միջոցներ՝ նկատողության կամ Ասոցիացիայի  անդամությունից հեռացնելու ձևով:

 

 Ասոցիացիան ունի շահառուներ և  կարող է ունենալ կամավորները

 

  1. Ասոցիացիայի շահառուներն են  կազմակերպության անդամ հանդիսացող լոգոպեդները և հարակից այլ մասնագիտություն ունեցող անձիք, լոգոպեդական և հատուկ կրթության կարիք ունեցող անձիք

  2. Ասոցիացիայի կողմից կամավորներ ներգրավելու իրավահարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնքանով, որքանով այդ կարգավորումները չեն հակասում սույն օրենքին

  3. Կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր,եթե նրա աշխատանքի տևողությունը գերազանցում ե շաբաթական 20 ժամը:

  4. Կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը համաձայնություն է կամավորի և Ասոցիացիայի միջև, որի հիման վրա կամավորն իր կամքով, առանց վարձատրության և որոշակի ժամկետով իրականացնում է կամավոր աշխատանք, իսկ Ասոցիացիան ապահովում է կամավոր աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ:

  1. Կատարելու օրենքով չարգելված այլ գործողություն:

Ասոցիացիայի անդամ դառնալու քաղաքականությանը ծանոթանալու համար անցե՛ք հղումով