top of page

Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի

Շարունակական Մասնագիտական Զարգացման

միջոցառումների կազմակերպման ու անցկացման ընթացակարգեր

О нас

  2025 թ հոկտեմբեր ամսին Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի Գիտական Խորհուրդը  / N12  Արձանագրություն/  հաստատեց  լոգոպեդների Շարունակական Մասնագիտական Զարգացման միջոցառումների կազմակերպման ու անցկացման ընթացակարգերը։
  Ընթացակարգերը ներկայացված են ստորև․

Հայտադիմումների լրացման ձևաթղթերի տրամադրման համար գրե՛ք armspeechther.scientific@gmail.com էլ․ փոստի հասցեին
 
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ


 

1․ Ընդհանուր դրույթներ

1.1․ Այս կանոնակարգը  Սահմանվել է Լոգոպեդների Հայկական Ասոցիացիա ՀԿ-ի կողմից և հանդիսանում է ասոցիացիայի կանոնակարգային փաստաթուղթ։ Այն բաղկացած է 9 հավելվածից՝ ներառյալ վկայականի ձևանմուշը։

1․1․2․  Փաստաթուղթը սահմանում է լոգոպեդների շարունակական մասնագիտական զարգացմանը (ՇՄԶ) նպաստող միջոցառումների (դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ, վեբինարներ  էլեկտրոնային,  հիբրիդային այլ միջոցառումներ և այլն) կազմակերպման, իրականացման և դրանց մասնակցության պահանջները։
1.1․3․ Կանոնակարգի նպատակն է ապահովել միջոցառումների  բարձր որակ, մասնագիտական արդիականություն և վերահսկելիություն՝ նպաստելով մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործմանը։
1.1․4․ Կանոնակարգը կիրառվում է բոլոր կազմակերպությունների, անհատ մասնագետների,  մասնագիտական ասոցիացիաների և հասարակական այլ կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են լոգոպեդների ՇՄԶ ծրագրեր։

2․ Միջոցառումների կազմակերպում

2.1․ Յուրաքանչյուր միջոցառում պետք է ունենա հաստատված ծրագիր, որն ընդգրկում է․

  • թեմատիկ ուղղությունը,

  •  բովանդակային նյութի արդիականությունը, ինչը պետք է ցույց տրվի  վիճակագրորեն

  • նպատակներն ու խնդիրները,

  • մասնակիցների թիրախային խումբը,

  • տևողությունը և ձևաչափը։
    2.2․ Կազմակերպիչները պարտավոր են նախապես ներկայացնել միջոցառման բովանդակային ծրագիրը և ժամանակացույցը։
    2.3․ Միջոցառումները կարող են լինել տեսական, գործնական կամ խառը ձևաչափով՝ ապահովելով գիտելիքների և հմտությունների զարգացում։
    2.4․ Կազմակերպիչները պետք է ապահովեն բաց և հասանելի  գրանցման և հետադարձ կապի մեխանիզմներ։

 

3․ Բովանդակային պահանջներ

3.1․ Միջոցառումների բովանդակությունը պետք է հիմնված լինի ապացուցողական գիտելիքների, միջազգային և տեղական պրակտիկայի վրա։
3.2․ Ծրագրերը պետք է ներառեն․

  • մասնագիտական նորություններ,

  • գործնական դեպքերի վերլուծություն,

  • էթիկական և իրավական դրույթներ։
    3.3․ Բովանդակությունը պետք է համահունչ լինի մասնակիցների մասնագիտական պատրաստվածության մակարդակին և Հայաստանի առողջապահական և կրթական համակարգերի պահանջներին։

3․3․ Ծրագիրը չի կարող լինել

  • միայն աշխատանքային մոտեցում, որը կիրառվում է միայն տվյալ անհատ մասնագետի կամ կազմակերպության կողմից/ պետք է ունենա մոտեցումներ հղումներ պարունակող ապացուցողական հենք/

 

4․ Մասնակցության պահանջներ

4.1․ Մասնակցել կարող են լոգոպեդներ, ուսանողներ և հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ ըստ հայտարարված չափորոշիչների։
4.2․ Գրանցումը կատարվում է նախօրոք, կազմակերպիչի սահմանած կարգով։
4.3․ Մասնակիցներին միջոցառման ավարտին տրամադրվում է մասնակցության կամ շարունակական կրթության վկայական՝ նշված ժամաքանակով՝ հաստատված Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի Գիտական Խորհրդի որոշմամբ։

5․ Վերահսկողական և որակի ապահովման մեխանիզմներ

5.1․ Կազմակերպիչները պարտավոր են իրականացնել ներքին մոնիթորինգ՝ միջոցառման որակի և մասնակիցների գնահատականների հիման վրա։
5.2․ Միջոցառումների ծրագրերը և նյութերը կարող են ներկայացվել մասնագիտական ասոցիացիայի կամ վերահսկող մարմնի հաստատմանը։
5.3․ Վերահսկողությունը ներառում է․

  • մասնակցության գրանցման և ժամաքանակի ճշգրտություն,

  • նյութերի համապատասխանություն մասնագիտական չափորոշիչներին,

  • կազմակերպիչի հաշվետվություն միջոցառման արդյունքների մասին։
    5.4․ Հնարավոր է անկախ փորձագիտական գնահատում Ասոցիացիայի ներկայացուցչի կողմից՝միջոցառման ընթացքում

6․ Վկայականների և միավորների տրամադրում

6.1․ Մասնակիցներին կարող են տրամադրվել շարունակական մասնագիտական կրթության (ՇՄԿ) միավորներ՝ 1 ժամ ՝ մեկ միավոր սկզբունքով։

6.2․ Միավորների տրամադրումը կատարվում է հաստատված կարգով՝ հաշվի առնելով միջոցառման տևողությունն ու բովանդակությունը։

7․ Եզրափակիչ դրույթներ

7.1․ Կանոնակարգի պահանջները պարտադիր են բոլոր կազմակերպիչների և մասնակիցների համար։
7.2․ Կանոնակարգում փոփոխություններ կարող են կատարվել մասնագիտական ասոցիացիայի կամ լիազոր մարմնի որոշմամբ։
7.3․ Կանոնակարգը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Լոգոպեդների շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստող ﬕջոցառուﬓերի կազմակերպման, իրականացման և մասնակցության պահանջների մասին

1․ Ընդհանուր նպատակ

Սույն ուղեցույցը սահմանում է․

  • Շարունակական մասնագիտական զարգացման/ կրթության/, այսուհետ՝ ՇՄԶ կամ ՇՄԿ միջոցառումների բովանդակային նյութերի և ծրագրերի փորձաքննության կարգը,

  • Կառուցվածքային պահանջները յուրաքանչյուր միջոցառման համար,

  • Վերահսկողության և որակի ապահովման մեխանիզմները։

2․ Փորձաքննության ենթակա նյութեր

Փորձաքննության (մասնագիտական գնահատման) պետք է ներկայացնել․

 

Փորձաքննությունն իրականացնում են

  • Մասնագիտական ասոցիացիայի Գիտական Խորհրդի գիտական, մասնագիտական, մեթոդական նախաձեռնությունների և նյութերի, հետազոտությունների  հանձնաժողովը

  • Հանձնաժողովի ներքո գործող  փորձագետների խումբը,

  • Կամ համատեղ

 

3․ Բովանդակային պահանջներ

3.1․ Բովանդակությունը պետք է լինի․

  • ապացուցողական և գիտահեն,

  • արդիական և համապատասխան Հայաստանի իրավական ու մասնագիտական պահանջներին,

  • չկրկնօրինակված ։


3.2․ Պետք է ներառի․

  • տեսական նյութեր,

  • գործնական բաղադրիչ,

  • էթիկայի և իրավական դրույթներ,

  • ժամանակակից գործիքներ և մեթոդներ։


3.3․ Մասնակիցների համար պետք է հստակ նշված լինի․

  • ուսումնական նպատակները,

  • սպասվող արդյունքները,

  • գնահատման կամ հետադարձ կապի ձևը։

 

4․ Կառուցվածքային պահանջներ դասընթացների կամ գիտագործնական միջոցառումների  համար

Յուրաքանչյուր   դասընթաց  կամ գիտագործնական միջոցառում պետք է ունենա հետևյալ կառուցվածքը․

Այս բաժանումը կարող է փոփոխվել՝ ըստ միջոցառման տիպի։

 

5․ Վերահսկողություն և որակի ապահովում

5.1․ Նախնական վերահսկողություն — նյութերի փորձաքննություն մինչև միջոցառումը։
5.2․ Գործընթացային վերահսկողություն — միջոցառման ընթացքում դիտարկումներ կամ մոնիթորինգ (օրինակ՝ անկախ դիտորդ)։
5.3․ Հետադարձ կապ մասնակիցներից — միջոցառման ավարտին լցվող ձևաթուղթ։
5.4․ Հաշվետվություն կազմակերպիչից — մասնակիցների ցուցակ, ժամաքանակ, ամփոփիչ գնահատում։
5.5․ Միավորների հաշվառում —փաստաթղթային գրանցման միջոցով։

 

6․ Վկայականների տրամադրում

  • Յուրաքանչյուր մասնակից ստանում է Վկայական՝ նշված ժամաքանակով և միավորներով։

  • Հավաստագրի նմուշը հաստատվում է մասնագիտական ասոցիացիայի կողմից։

 

 

7․ Հաշվետվության նմուշ (կազմակերպիչի կողմից) / հավելված 6/

  • Միջոցառման անվանումը

  • Ժամանակացույցը

  • Մասնակիցների քանակը

  • Ծրագրի բովանդակությունը

  • Գնահատման արդյունքները

  • Առաջարկություններ հաջորդ միջոցառումների համար

 

8․ Փորձաքննության ընթացակարգ

Հայտատուն կամ կազմակերպիչը   միջոցառման հայտն ուղարկում է armspeechther.scientific@gmail.com էլ փոստի հասցեին։

  • Գիտական խորհրդի ներկայացուցիչը,  ով պատասխանատու է հայտերի առաջնակի ուսումնասիրման համար, ուսումնասիրում և կազում է փորձագիտական խումբ՝ հայտի նեղ մասնագիտական ուղղվածությանը համաապատասխան։ Անանուն հայտը / Միջոցառման ձևաթուղթը ֆայլը/  ուղարկում է փորձագիտական խմբին, որը բաղկացած է 3-4  անդամներից։ Դասընթացին անանուն փորձագիտական գնահատական տալուց  հետո  հայտը կից փաստաթղթերով  հայտի ընդունման պատասխանատուի կողմից ուղարկվում է գիտական խորհուրդ, որտեղ հաստատվում է կամ համապատասխան  փոփոխություններ կատարելու առաջարկով ուղարկվում է հայտատուին։ Փորձաքննությունն իրականացվում է համապատասխան չափորոշիչների։ Հայտատուն կարող է պահանջել ու ստանալ հայտի մերժման կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ գիտխորհրդի որոշումը՝ գրավոր, որը կտրամադրվի 5-7 աշխատանքային  օրվա ընթացքում։

  • Կազմակերպիչը ուղարկում է նյութերը (էլեկտրոնային կամ տպագիր)։

  • Փորձագիտական հանձնաժողովը 5-20 օրում տալիս է գրավոր եզրակացություն։

 

9 Փորձագիտական ծառայության արժեք

Հայտատուն  հայտը ներկայացնելիս, հայտի հետ մեկտեղ ներկայացնում է  10000 դրամի չափով կանխավճարի վճարման անորրագիր՝ հայտը դիտարկելու և փորձաքննություն իրականացնելու համար, ինչը, անկախ միջոցառման ելքից վերադարձման ենթակա չէ։ Այնուհետև պարտավորագիր է ստորագրում միջոցառումից հետո  մասնակիցների թվաքանակից կախված՝  իրականացնել վճարման մյուս մասը, որը կազմում է 1 մասնակցի  միջոցառմանը մասնակցելու համար վճարած գումարի 10  %-ը։

Եթե միջոցառումն իրականացվում է արտաքին ֆինանսավորմամբ/ ոչ մասնակիցների կողմից / սահմանված  վարձավճարը հաշվարկվում է յուրաքանչյուր մասնակցի համար 10000 դրամի 10%-ը, փոխանցումը կատարվում է ֆինանսավորող կազմակերպության կողմից։

Բարեգործական   կարգով իրականացվող միջոցառումների հայտերը ընդունելիս գանձվում  է միայն 10000 դրամ կանխավճարը, սակայն միջոցառման մասնակիցները ձեռագրով գրում են, որ միջոցառման մասնակցելու համար գումար չեն վճարել։

 

10․ Եզրափակիչ դրույթներ

  • Միջոցառումը կարող է իրականացվել միայն այն բանից հետո, երբ փորձաքննությունը հաստատել է համապատասխանությունը։

  • Որակի ապահովման  նպատակով՝ բոլոր տվյալները պահվում են առնվազն 2 տարի։

  • Այս կարգը պարտադիր է բոլոր կազմակերպիչների համար։

 

Screenshot 2026-02-24 110021.jpg
Screenshot 2026-02-24 110406.jpg

ԼՈԳՈՊԵԴՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԲԱՆԱԽՈՍԻ (ԴԱՍԱԽՈՍԻ) ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Դասավանդողը պետք է ունենա հետևյալ կարողություններն ու հմտությունները․ 
1. Կրթական և մասնագիտական որակավորում
  • Ունի լոգոպեդիայի,հատուկ կրթության, նեյրոռեհաբիլիտացիայի կամ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն։
  • Առնվազն մագիստրոսի աստիճան՝ նախընտրելի է։
  • Ունի առնվազն 5–7 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում։
2. Մասնագիտական փորձառություն և փորձագիտական հմտություններ
  • Ունի դասավանդման, վերապատրաստման կամ սեմինարների անցկացման փորձ։
  • Ներգրավված է գիտական կամ պրակտիկ գործունեության մեջ (հրատարակություններ, հետազոտություններ, մեթոդական նյութերի մշակումներ)։
  • Տիրապետում է թեմայի արդի, ապացույցների վրա հիմնված (evidence-based) մոտեցումներին։
  • Կարող է ներկայացնել գործնական դեպքերի վերլուծություններ և կիրառելի մեթոդներ։
3. Միջազգային և տեղական մասնագիտական ներգրավվածություն
  • Նախընտրելի է անդամակցությունը տեղական կամ միջազգային մասնագիտական ասոցիացիաների (օր.՝ ԼՀԱ,  ESSD, IALP)։
  • Մասնակցել է միջազգային գիտաժողովների, դասընթացների կամ վերապատրաստումների՝ որպես մասնակից կամ բանախոս։
4. Մեթոդաբանական և հաղորդակցական հմտություններ
  • Ունի արդյունավետ հաղորդակցման, ներկայացման և ուսուցման հմտություններ։
  • Կարող է ուսումնական նյութը հարմարեցնել մասնագիտական տարբեր մակարդակների (սկսնակ, միջին, առաջադեմ)։
  • Օգտագործում է ժամանակակից ուսուցման գործիքներ՝ տեսադասեր, վիդեոներ, գործնական վարժություններ, դեպքերի քննարկում։
5. Էթիկա և մասնագիտական վարքագիծ
  • Հետևում է մասնագիտական էթիկայի նորմերին և բացառում է շահերի բախումը։
  • Պահպանում է գործընկերային հարգանքի, համագործակցության և ներառականության սկզբունքները։
  • Ներկայացնում է իր գործունեության թափանցիկությունը՝ սերտիֆիկատների, կենսագրական տվյալների և CV-ի տրամադրում
6. Լրացուցիչ չափանիշներ (ըստ թեմատիկ ուղղության)
  • Եթե միջոցառման թեման վերաբերում է նեյրոռեհաբիլիտացիային կամ դիսֆագիային՝ ցանկալի է կլինիկական փորձառություն առողջապահական հաստատությունում։
  • Եթե թեման առնչվում է մանկական զարգացմանը կամ կրթական միջավայրին՝ ցանկալի է դպրոցական կամ նախադպրոցական համակարգում փորձ։
  • Եթե միջոցառումը ներառում է հետազոտական բաղադրիչ՝ պարտադիր է գիտական հրապարակման կամ հետազոտական նախագծի փորձ։
7. Կենսագրականին առնչվող նյութերի ներկայացման պահանջներ
  • Բանախոսը ներկայացնում է՝
  • - Թարմ CV 
  • - Կրթության և վերապատրաստումների վկայականների պատճեններ,
  • - Կարճ թեմատիկ նկարագրություն (abstract)՝ միջոցառման բովանդակության և նպատակների մասին,
bottom of page