top of page
Привет
Հարգելի՛ Լոգոպեդների հայկական ասոցիացիայի անդամներ,
Լոգոպեդների Հայկական Ասոցիացիային անդամակցությունը սոսկ կարգավիճակ չէ. այն մասնագիտական պատասխանատվություն է, համերաշխություն և անձնական ներդրում մեր ոլորտի զարգացման գործում։
Ասոցիացիայի ողջ գործունեությունը՝ սկսած կրթական ծրագրերից մինչև մասնագիտական շահերի պաշտպանություն, կենսագործվում է բացառապես անդամների աջակցությամբ և անդամավճարների միջոցով։
Այդ իսկ պատճառով, անդամավճարի ժամանակին վճարումը յուրաքանչյուրիս կարևորագույն պարտավորությունն է։
Ինչու՞ է անդամավճարի վճարումը կարևոր
Անդամավճարի վճարումը նախապայման է՝
-
Լիարժեք անդամի կարգավիճակը պահպանելու համար:
-
Անհատական ID համարի ակտիվության և Ասոցիացիայի պաշտոնական ռեգիստրում գրանցված լինելու համար:
-
Մասնագիտական նույնականացման համար, որը հաստատում է Ձեր պատկանելությունը մասնագիտական համայնքին։
Վճարման կարգը և ժամկետները
Լիարժեք անդամությունը պահպանելու համար սահմանված է տարեկան անդամավճար՝ 10,000 ՀՀ դրամ չափով։ Հաշվի առնելով Ձեր հարմարավետությունը՝ վճարումը կարող եք կատարել երկու փուլով.
-
1-ին կիսամյակ (5,000 դրամ)՝ մինչև փետրվարի 28-ը:
-
2-րդ կիսամյակ (5,000 դրամ)՝ մինչև հուլիսի 30-ը:
(Ցանկության դեպքում կարող եք միանվագ վճարել ամբողջ տարվա համար):
Անդամավճարը վճարվում է Լոգոպեդների հայկական ասոցիացիայի հաշվեհամարին՝
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ
1660 0302 0475 5600
Ստացող դաշտում նշում եք Լոգոպեդների Հայկական Ասոցիացիա ՀԿ/ ՀԿ կամ Հասարակական Կազմակերպություն նշելը պարտադիր է
Նպատակ դաշտում նշվում է՝ անուն ազգանունը , տարեթիվը և անդամակցության վճար
Ակտիվ անդամի առավելությունները
Ակտիվ ID համար ունեցող անդամները ստանում են բացառիկ հնարավորություններ.
-
Արտոնյալ պայմաններ վերապատրաստումների, սեմինարների և կոնֆերանսների համար:
-
Պաշտոնական հրավերներ միջազգային և տեղական մասնագիտական հանդիպումներին:
-
Ներգրավվածություն հետազոտական և դրամաշնորհային ծրագրերում:
-
Մասնակցություն Ասոցիացիայի ռազմավարական որոշումների կայացմանը:
-
Ճանաչելիություն որպես Ասոցիացիայի կողմից երաշխավորված մասնագետ:
Я на связи
Я всегда в поиске новых интересных проектов. Давайте пообщаемся.
+7 123 456-78-90
Միասին ձևավորում ենք ուժեղ, համախմբված և ազդեցիկ մասնագիտական համայնք։
Լոգոպեդների հայկական ասոցիացիա
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել info.armspeechther@gmail.com էլ․ փոստի հասցեին։
bottom of page
.png)