Միջոցառման մանրամասները
Աֆազիա և խոսքի վերականգնում – նեյրոկոգնիտիվ և ֆունկցիոնալ մոտեցումներ
Սույն թվականի մայիսի 1-3 տեղի կունենա Աֆազիա և խոսքի վերականգնում – նեյրոկոգնիտիվ և ֆունկցիոնալ մոտեցումներ թեմանով դասընթաց, որը նախաձեռնել է Լոգոպեդների Հայկական Ասոցիացիան։
Ասոցիացիան, համագործակցելով եվրոպական մասնագիտական համայնքի հետ և հանդիսանալով ESLA-ի անդամ, պատիվ ունի ներկայացնել կաթվածից և գանգուղեղային վնասվածքներից հետո խոսքի վերականգնման եվրոպական համայնքի լավագույն մասնագետներից մեկին՝ պրոֆեսոր Պաոլա Մարանգոլոյին, ով 100-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է։
Միջոցառման ձևաչափն առկա է, գիտա-գործնական
Այն ներկայացվել է ՀՀ ԱՆ ՝ կրեդիտավորման։
Թիրախային լսարան՝ լոգոպեդներ, հոգեբաններ, նյարդաբաններ, վերականգնողաբաններ ։
Միջոցառումը վճարովի է։
Մասնակցության պայմաններին վճարներին ծանոթացեք ստորև


Դասընթացի կազմակերպման նախապատմությունը
Դասընթացի կազմակերպումից առաջ լոգոպեդների շրջանում բազմիցս հարցումներ են իրականացվել, թե ինչ թեմաներով դասընթացներ եք ցանկանում լսել։
Պատասխանների հնգյակում էր աֆազիան։
Հետվնասվածքային և կաթվածից հետո վերականգնումը այն ուղղությունն է , որը ավելի լավարկելու և հզորացնելու կարիք ունի։ Ուստի առաջին միջազգային դասընթացը որոշվեց իրականացնել հենց այդ թեմայով
Մասնագետի ընտրության հարցում երկընտրանք չի եղել։






