ESLA-ն հանդիսանում է լոգոպեդների եվրոպական ասոցիացիաների և կազմակերպությունների համար հովանոց կազմակերպություն։ Կառույցին անդամակցում են 31 կազմակերպություն և ավելին, քան 50000 մասնագետ։
Ս/թ մայիս ամսին ESLA-ի Գլխավոր ժողովը հաստատեց նաև Լոգոպեդների Հայկական Ասոցիացիայի անդամակցությունը եվրոպական ամենամեծ մասնագիտական կառույցին՝ որպես Observer member։
![unnamed.png](https://static.wixstatic.com/media/a9361d_b817f30768964b69ba9299278642db06~mv2.png/v1/fill/w_38,h_20,al_c,q_85,usm_0.66_1.00_0.01,blur_2,enc_auto/a9361d_b817f30768964b69ba9299278642db06~mv2.png)
Ի՞նչ առավելություններ է ստանում մեր ասոցիացիան՝ անդամակցելով ESLA-ին։
-
Դառնում է եվրոպական ամենամեծ մասնագիտական կառույցի մի մասը
-
Ասոցիացիայի անդամները իրավունք են ունենում օգտվել ESLA- ի բոլոր իրավունքներից ու հնարավորությունների
բացառությամբ․
-
Ասոցիացիայի անդամ կազմակերպություն ընտրելիս
-
Կազմակերպությանն առնչվող կանոնակարգեր ընդունելիս քվեարկելու հրավունքից
-
Իրավունք ունի դիմել և ստանալ մասնագիտական ոլորտին առնչվող խորհրդատվություն
-
Ասոցիացիան իրավունք ունի մասնակցել ESLA գլխավոր ժողովին, որը գումարվում է տարեկան 2 անգամ
-
Մասնակցել ESLA-ի կողմից կազմակերպվող կամ համապեղ կազմակերպվող նախագծերին ու դասընթացներին, որոնք անդամ կազմակերպությունների լոգոպեդների համար անվճար են կամ զեղչված։
-
Մասնակցել ESLA-ի հետազոտական նախագծերին՝ ներկայացնելով մեր երկիրը
-
Դառնալ մասնագիտական մեծ համայնքի մի մասնիկը՝ ստեղծելով ներմասնագիտական կապեր եվրոպական տարբեր երկրներներում մասնագիտական գործունեություն ծավալող մասնագետների միջև:
-
Համատեղ հանդես գալ նախագծերով։