top of page

Привет

Հարգելի՛ Լոգոպեդների հայկական ասոցիացիայի անդամներ,

   Լոգոպեդների Հայկական Ասոցիացիային անդամակցությունը սոսկ կարգավիճակ չէ. այն մասնագիտական պատասխանատվություն է, համերաշխություն և անձնական ներդրում մեր ոլորտի զարգացման գործում։

   Ասոցիացիայի ողջ գործունեությունը՝ սկսած կրթական ծրագրերից մինչև մասնագիտական շահերի պաշտպանություն, կենսագործվում է բացառապես անդամների աջակցությամբ և անդամավճարների միջոցով։

   Այդ իսկ պատճառով, անդամավճարի ժամանակին վճարումը յուրաքանչյուրիս կարևորագույն պարտավորությունն է։

  • Facebook
  • Instagram

 Ինչու՞ է անդամավճարի վճարումը կարևոր

Անդամավճարի վճարումը նախապայման է՝
  • Լիարժեք անդամի կարգավիճակը պահպանելու համար:
  • Անհատական ID համարի ակտիվության և Ասոցիացիայի պաշտոնական ռեգիստրում գրանցված լինելու համար:
  • Մասնագիտական նույնականացման համար, որը հաստատում է Ձեր պատկանելությունը մասնագիտական համայնքին։

Վճարման կարգը և ժամկետները

Լիարժեք անդամությունը պահպանելու համար սահմանված է տարեկան անդամավճար՝ 10,000 ՀՀ դրամ չափով։ Հաշվի առնելով Ձեր հարմարավետությունը՝ վճարումը կարող եք կատարել երկու փուլով.
  1. 1-ին կիսամյակ (5,000 դրամ)՝ մինչև փետրվարի 28-ը:
  2. 2-րդ կիսամյակ (5,000 դրամ)՝ մինչև հուլիսի 30-ը:
(Ցանկության դեպքում կարող եք միանվագ վճարել ամբողջ տարվա համար):
  Անդամավճարը վճարվում է  Լոգոպեդների հայկական ասոցիացիայի հաշվեհամարին՝
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ
    1660 0302 0475 5600 
   Ստացող  դաշտում նշում եք Լոգոպեդների Հայկական Ասոցիացիա ՀԿ/ ՀԿ կամ Հասարակական Կազմակերպություն նշելը պարտադիր է
   Նպատակ դաշտում նշվում  է՝  անուն ազգանունը , տարեթիվը և  անդամակցության վճար

Ակտիվ անդամի առավելությունները

Ակտիվ ID համար ունեցող անդամները ստանում են բացառիկ հնարավորություններ.
  • Արտոնյալ պայմաններ վերապատրաստումների, սեմինարների և կոնֆերանսների համար:
  • Պաշտոնական հրավերներ միջազգային և տեղական մասնագիտական հանդիպումներին:
  • Ներգրավվածություն հետազոտական և դրամաշնորհային ծրագրերում:
  • Մասնակցություն Ասոցիացիայի ռազմավարական որոշումների կայացմանը:
  • Ճանաչելիություն որպես Ասոցիացիայի կողմից երաշխավորված մասնագետ:

Я на связи

Я всегда в поиске новых интересных проектов. Давайте пообщаемся.

+7 123 456-78-90

🔗 Կարևոր է.

    Անդամակցության պայմաններին, իրավունքներին և պարտականություններին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝

 

Միասին ձևավորում ենք ուժեղ, համախմբված և ազդեցիկ մասնագիտական համայնք։

Լոգոպեդների հայկական ասոցիացիա

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել  info.armspeechther@gmail.com  էլ․ փոստի հասցեին։
bottom of page