top of page

Լոգոպեդների հայկական ասոցիացիա  հասարակական կազմակերպության նպատակն ու խնդիրները

  1. Ասոցիացիայի  նպատակներն են՝

Ասոցիացիայի  հիմանական նպատակն է համախմբել հանրապետության բոլոր մարզերում, Արցախում և սփյուռքում  աշխատող, սովորող լոգոպեդներին և հարակից մասնագիտություն ունեցող  անձանց, ստեղծել գիտակրթական բազա, նպաստել լոգոպեդների մասնագիտական որակավորման բարձրացմանը, նորարարական տեխնոլոգիաների ու մեթոդների  ներդրմանն ու տարածմանը

  • նպատակից բխում են հետևյալ խնդիրները

  1. Ապահովել ասոցիացիայի անդամ հանդիսացող անձանց մասնագիտական հմտությունների շարունակական զարգացմանը

  2. Խթանել համապետական, միջազգային նմանատիպ կառույցների հետ համագործակցությանը

  3. Նպաստել ասոցիացիայի անդամ հանդիսացող լոգոպեդների շրջանում ոլորտի լավագույն մասնագետների բացահայտմանն ու խրախուսմանը

  4. Ստեղծել փորձաքննական խմբեր, որոնք կզբաղվեն ոլորտի նորարարական գաղափարների փորձաքննությամբ

  5. Ստեղծել սուպերվիզորի ինստիտուտ, որը կզբաղվի  տարբեր ոլորտներում լոգոպեդների ուղղորդմամբ

  6. Մասնակցել  հատուկ կրթության ոլորտում և կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին

  7. Տարածել տեղեկատվություն ասոցիացիայի գործունեության վերաբերյալ

  8. Խթանել տեղեկատվության տարածմանը ասոցիացիայի շահառու հանդիսացող անձանց(երեխաների ծնողների, հիվանդների խնամողների) շրջանում։

  9. Լոգոպեդական աջակցության կարիք ունեցող անձանց ընտանիքներին ներգրավել կառույցի գործունեության մեջ՝ ապահովելով ընտանիք-մասնագիտական թիմ համագործակցությունը:

  10. Խթանել ոլորրտին վերաբերող գրականության  հրատարակումը

  11. Պաշտպանել իր անդամների շահերը

bottom of page