top of page
315472649_1233015897256610_6443191122152685732_n.jpg

Լոգոպեդների Հայկական Ասոցիացիա (ASTA)

Մասնագիտություն, որը փոխում է կյանքի որակը

​

Մեր պատմությունը

Լոգոպեդների Հայկական Ասոցիացիան (Armenian Speech Therapists' Association — ASTA) պաշտոնապես հիմնադրվել է 2018 թվականի ապրիլին՝ ծնունդ առնելով համանուն մասնագիտական ֆորում-խմբի նախաձեռնությունից։ Այն, ինչ սկսվել էր որպես մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հարթակ, այսօր վերածվել է Հայաստանում լոգոպեդիայի  ոլորտի զարգացման առաջատար մասնագիտական կառույցի։

​

Ասոցիացիան բացառապես լոգոպեդների մասնագիտական ընտանիք է՝ միասնական, գիտահեն և արժեքահեն համայնք։ Սակայն գիտակցելով ժամանակակից վերականգնողական ոլորտում թիմային աշխատանքի կարևորությունը՝ մենք  սերտորեն համագործակցում ենք հարակից մասնագիտությունների լավագույն փորձագետների հետ՝ ստեղծելով մասնագիտական երկխոսության և համատեղ զարգացման հզոր հարթակ։

Մեր առաքելությունը և տեսլականը

Մենք հավատում ենք, որ հաղորդակցվելու և լիարժեք կյանքով ապրելու իրավունքը հիմնարար է յուրաքանչյուր մարդու համար։ Մեր առաքելությունն է Հայաստանում ձևավորել միջազգային չափանիշներին համապատասխանող, ապացուցողական բժշկության և ժամանակակից գիտության վրա հիմնված լոգոպեդական ծառայությունների մշակույթ։

Մեր տեսլականն է տեսնել հայկական լոգոպեդիան որպես միջազգային մասնագիտական հանրույթի լիիրավ և մրցունակ անդամ, որտեղ յուրաքանչյուր մասնագետ ունի շարունակական աճի, իսկ յուրաքանչյուր շահառու՝ որակյալ և արժանապատիվ աջակցություն ստանալու հնարավորություն։

Ինչով ենք մենք զբաղվում (Մեր գործունեության առանցքը)

  • Շարունակական մասնագիտական զարգացում (ՇՄԿ) և կրթություն

Մենք իրականացնում ենք կրեդիտավորված, ինտենսիվ և երկարաժամկետ  վերապատրաստման ծրագրեր, գործնական սեմինարներ և կլինիկական սիմուլյացիոն դասընթացներ՝ համագործակցելով առաջատար բժշկական և վերականգնողական կենտրոնների հետ։ 

  • Գիտաժողովներ և մասնագիտական նախագծեր

Ասոցիացիան կազմակերպում է մասշտաբային գիտաժողովներ, այդ թվում՝ ամենամյա։ ։ Բացի այդ, «Լոգոդեսերտ» (Logodesert) և նմանատիպ կրթական-քննարկման ձևաչափերով մենք անդրադառնում ենք ոչ միայն կլինիկական խնդիրներին, այլև մասնագիտական էթիկային ու մասնագիտական այրման կանխարգելմանը։

  • Նորարարական և նեղ մասնագիտական ուղղությունների ներդրում

Մեր ուշադրության կենտրոնում են ժամանակակից լոգոպեդիայի ամենապահանջված և բարդ ուղղությունները՝

Մանկական և մեծահասակների նեյրոռեաբիլիտացիա և խոսքի վերականգնում,

Կլման խանգարումների (դիսֆագիա) գնահատում և վարում,

Հաղորդակցման այլընտրանքային և լրացուցիչ համակարգեր (AAC),

Օրոֆացիալ միոֆունկցիոնալ խանգարումներ,

Առողջ ծերացման ռազմավարություններ (միջազգային կառույցների, այդ թվում՝ ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում)։

  • Միջազգային և տարածաշրջանային համագործակցություն

Լոգոպեդների Հայկական Ասոցիացիան ակտիվորեն ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակներում՝ հանդիսանալով Եվրոպական լոգոպեդների ասոցիացիայի (ESLA — European Speech and Language Therapy Association) անդամ և մասնակցելով եվրոպական կոնգրեսներին ու գլխավոր ասամբլեաներին (Բրյուգգե, Փարիզ, Տալլին և այլուր)։ Միևնույն ժամանակ, կարևորելով տարածաշրջանային մասնագիտական կապերի ամրապնդումը, Ասոցիացիան համագործակցության հուշագրեր է ստորագրել Իրանի և Վրաստանի լոգոպեդների ասոցիացիաների հետ՝ խթանելով փորձի փոխանակումը և համատեղ կրթական ու գիտական նախաձեռնությունները։

  • Մասնագիտական լեզվամտածողության և ստանդարտների մշակում

Մասնագիտական ստանդարտներ, էթիկա և տերմինաբանություն Ոլորտի աշխատանքը համակարգելու և որակի հստակ չափանիշներ սահմանելու նպատակով Ասոցիացիան մշակել է Լոգոպեդի մասնագիտական վարքականոնների կանոնակարգը, շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) միջոցառումների հաստատման և անցկացման ընթացակարգեր։ Բացի այդ, մենք հետևողականորեն աշխատում ենք հայերեն կլինիկական տերմինաբանության ճշգրտման և միասնականացման ուղղությամբ՝ հարստացնելով հայալեզու մասնագիտական գրականությունը։

bottom of page